‘Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր’

734

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունիսի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26191153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 640 մլն դրամ, որից մրցակցային` 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 804 078 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.4702 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4888 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 2 գործակալ և գանձապետական պահառուն:

Նախորդ հոդվածը‘Ծագումով հայուհի մոր պատճառով Ադրբեջանում գնդապետին հեռացրել են ԶՈւ շարքերից ‘
Հաջորդ հոդվածը‘«Ալաշկերտի» պատանի ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի «Բազելում»’