‘Տեղաբաշխվել են 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր’

939

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն: 

 

 

Նախորդ հոդվածը‘Անկարայում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև’
Հաջորդ հոդվածը‘Ստեղծվում է «Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե». Տեսանյութ’