‘Տեղական Gallup-ը հարցում է արել 167 մարդու շրջանում՝ ՄՄ-ին Հայաստանի միանալու մասին ‘

581

Ըստ Gallup International Associationկ կազմակերպության՝ Հայաստանի բնակչության 57%-ը հանդես է գալիս Մաքսային միությանը միանալուն կողմ: Կազմակերպությունը նման եզրահանգման է եկել օգոստոսի 8-17-ն անցկացված հարցման արդյունքներով, որին մասնակցել է 167 մարդ:

 

Ըստ այդմ՝ հարցմանը մասնակցած 167 մարդուց, «Համարում եք, արդյո՞ք, ՄՄ-ին միանալը ցանկալի» հարցին միանշանակ պատասխան է տվել 21%-ը, 36%-ը պատասխանել է «ավելի շուտ՝ այո», 15%-ը` «ավելի շուտ՝ ոչ», 12%-ը` «միանշանակ՝ ոչ», իսկ 15%-ը «դժվարացել է պատասխանել»:

Նույն Gallup International Association կազմակերպության տվյալներով՝ 2013 թվականի ապրիլին, «Համարո՞ւմ եք, արդյոք, ՄՄ-ին միանալը ցանկալի» հարցին դրական պատասխան էր տվել հարցվածների 70%-ը: Հայտնի չէ, սակայն, թե այդ հարցմանը քանի հոգի էր մասնակցել:

 

Նախորդ հոդվածը‘Ջահերով երթ՝ ընդդեմ ցեղասպանությունների ‘
Հաջորդ հոդվածը‘Մասնավոր տրանսֆերտները Հայաստանից ավելի արագ տեմպերով են արտահոսում’