Տեղատարափը Հարավային Կորեայում յոթ մարդու կյանք է խլել

175
epaselect epa10111073 People struggle to hold onto their umbrellas in a crosswalk in the rain in Seoul, South Korea, 08 August 2022, as the rainy season revisits the country. EPA-EFE/YONHAP SOUTH KOREA OUT

Սեուլում և հարավկորեական մայրաքաղաքի մերձակա շրջաններում վերջին 80 տարիների ընթացքում ամենակատաղի տեղատարափ անձրևի հետևանքով յոթ մարդ զոհվել է, ևս վեցը համարվում են անհետ կորած, հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Կառավարության տվյալներով՝ Սեուլում զոհվել է հինգ մարդ, չորս հոգի համարվում է անհետ կորած, իսկ Կյոնգիդո շրջանում զոհվել է երկու մարդ, անհետ կորել են ևս երկուսը, հարյուրավոր մարդիկ գիշերը մնացել են առանց ծածկի և ստիպված են եղել գիշերել դպրոցներում և այլ հանրային հիմնարկներում։

Տեղատարափի պատճառով խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, մետրոյի մի քանի կայարաններ հեղեղվել են, փակվել է 80 ճանապարհ։

Կորեական օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ժամը 6։00-ի դրությամբ երկրի մի քանի շրջաններում անձրև է տեղացել ժամում 50 մմ ուժգնությամբ։

Հարավկորեական անտառային ծառայությունը երեքշաբթի առավոտյան նախազգուշացրել է հնարավոր սողանքների մասին  երկրի  47 քաղաքներում ու բնակավայրերում։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՈւզբեկստանում ազգային սոցցանց են ստեղծելու
Հաջորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը 14 ամսում առաջին անգամ հաղթեց մենախաղում