‘Տեղի է ունեցել Կոնգրեսի վարչության նիստ’

2086

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ: Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ: Կոնգրեսի՝ տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ հաստատվել են տարածքային կառույցներում ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդի նախագահները: Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 10-ին կայանալիք երթի կազմակերպման ընթացքը: Տեղի է ունեցել քննարկում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ի երթին մասնակցելու են նաեւ ազատամարտիկները’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Խեչոյան. Շաբաթ, կիրակի’