‘
Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել անվանի ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագի թաղման արարողությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Մինչև այդ «Լենֆիլմ» կինոստուդիայում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն, որին մասնակցել են քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, դերասաններ Օլեգ Բասիլաշվիլին և Լեոնիդ Յարմոլնիկը, «լենֆիլմի» տնօչրեն Էդուրադ Պիչուգինը և ուրիշներ:
Գերմանը մահացել է փետրվարի 21-ին, ծանր հիվանդության հետևանքով: Նա 74 տարեկան էր: Ալեքսեյ Գերման Ավագը բազմաթիվ պարգևների և մրցանակների դափնեկիր է: Մասնավորապես, նրա «Իմ ընկեր Իվան Լապշինը» աշխատանքը 1987 թվականին ստացել է ՌԽՖՍՀ-ի Պետական մրցանակ, իսկ մեկ տարի անց «Ստուգում ճանապարհներին» կինոնկարն արժանացել է ԽՍՀՄ-ի պետական մրցանակի:
‘