‘Տեղի կունենա Սեւակ Արամազդի «Մի մեծ լուսաբաց» գրքի շնորհանդեսը’

2443

ԱԶԴԱԳԻՐ

 

2018թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 20-ին «ԼՈՖԹ» կենտրոնում

(հասցեն՝  Երևան, Մոսկովյան փող. 3)

տեղի կունենա Սեւակ Արամազդի

 «ՄԻ ՄԵԾ ԼՈՒՍԱԲԱՑ»

գրքի շնորհանդեսը:

Բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես կգա

                                                                                             ՀՀ վաստակավոր արտիստուհի

                                                                                    Կարինե Ջանջուղազյանը

                                                                       Մուտքն ազատ է

Այս նոր գրքով Սեւակ Արամազդը վերստին ներկայանում է բանաստեղծությամբ: Ժողովածուն մի յուրօրինակ պատկերասրահ է, որտեղ զետեղված են բնության եւ մարդկային կյանքի ամենաբազմազան երեւույթների ու իրողությունների «կենդանի դիմանկարները»: Հեղինակն ընթերցողին նոր ու անծանոթ ուղի է առաջարկում դեպի սկիզբ, դեպի աշխարհի ու կյանքի թաքնված ճշմարտությունը, որի անդադար որոնումներում մարդը հայտնաբերում է սեփական էության անսահմանությունը: 

Նախորդ հոդվածը‘US Open. Չիլիչը շարժվում է առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Շատ մարդկային մարդ». ամենշաբաթյա հաղորդում Պուտինի մասին’