‘Տեղի կունենա ֆլեշ-մոբ՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի կոռումպացված պաշտոնյաների’

1057

Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամների նստացույցը: Նրանց սատարելու համար այսօր մայրաքաղաքում ֆլեշ-մոբ է անցկացվելու: Ժամը 14.30-ին, Երևանի 6 տարբեր կետերից 6 խումբ կուղևորվի քաղաքապետարան: Խմբերը երթի ընթացքում բարձրացնելու են պաստառներ, որոնք իրենց հերթին մասն են մի մեծ նկար-կոչի, որը ժամը 15:30-ին կհավաքվի բոլոր խմբերի՝ քաղաքապետարան հասնելուն պես:

Խմբերը քաղաքապետարան են հասնելու քաղաքի վեց տարբեր կետերից՝ Երիտասարդական մետրոյից, Օպերայից՝ «ՍանտաՖե»-ի կանգառ, «Տաշիր» առևտրի կենտրոնից, ճոպանուղուց, ավտոկայանից, Կոնդի եկեղեցուց:

Նախորդ հոդվածը‘Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Դատական հայց Հաագայի դատարան. Քրիստոսի մահվան մեջ մեղավոր են Իտալիան և Իսրայելը’