‘
Երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ Գաել Անդոնյանի և Ռուսլան Կորյանի շնորհանդեսը: Այս մասինտեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համապատասխանաբար 2 և 9 համարի մարզաշապիկները հանձնեց երկու նորեկներին և նրանց հաջողություններ մաղթեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Ֆուտբոլիստներն էլ նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է ազգային հավաքականից հրավեր ստանալը և կփորձեն արդարացնել մարզչական անձնակազմի և ֆուտբոլասերների սպասելիքները:
Հիշեցնենք, որ Անդոնյանը և Կորյանը հավաքականի կազմում նախապատրաստվելու են Եվրո-2016-ի ընտրական փուլի` Ալբանիայի հետ արտագնա խաղին, որը կայանալու է մարտի 29-ին:
‘