‘
Այսօր Եռաբլուրում «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավարությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մասնակցեց Արցախի ազատամարտում մեծ դերակատարում ունեցած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկու գումարումների պատգամավոր, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանի հուշաքարի պաշտոնական բացման արարողությանը: Այնտեղ էին նաեւ նրա մարտական ընկերները, համակիրները, հարազատները:
Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը մահացել է 2014 թվականի հունիսի 8-ի լույս գիշերը՝ Փարիզի հիվանդանոցում:








‘