‘Տեղումներ չեն լինի’

1137

Մարտի 30-ի լույս 31-ի և 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ առանձին հատվածներում, հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-4-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 2-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 4-ին հատկապես ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 4-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վ արագությամբ:

Երևանի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝          27.00C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝             -7.50C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          10.30C

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիա. Իշխանության սնունդն ու հենարանը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մարտիմեկյան սպանդի զոհ Զաքար Հովհաննիսյանի տարեդարձն է ‘