‘Տեմիրգալիևն ազատվել է Ղրիմի ղեկավարի արտահաստիքային խորհրդականի պաշտոնից’

588

Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը պաշտոնանկ է արել Ղրիմի Հնարապետության ղեկավարի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Տեմիրգալիևին:

Փաստաթղթի պատճենը, որով չեղյալ է հայտարարվում Տեմիրգալիևի նշանակումը խորհրդականի պաշտոնում, ИТАР-ТАСС-ի տրամադրության տակ է: «Ուժը կորցրած համարել Ղրիմի Հանրապետության ղեկավարի 2014 թ. հունիսի 16-ի կարգադրությունը՝ «Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ակսյոնովի արտահաստիքային խորհրդականի  մասին», ասված է փաստաթղթում:

Հուլիսի 29-ին Տեմիրգալիևը Մոսկվայում մամլո ասուլիս է անցկացրել, որտեղ, Ղրիմի ղեկավարի խորհրդականի կարգավիճակով, մի շարք հայտարարություններ է արել: Մասնավորապես՝ նա լրագրողներին հայտնել է հանրապետությունում հարկահավաքության ծայրաստիճան ցածր մակարդակի, Ղրիմում իսլամական սակարանի հայտնվելու հավանականության մասին, ինչպես նաև գնահատական է տվել Ղրիմում զբոսաշրջության մակարդակին, ինչը, նրա կարծիքով՝ 2014 թ. կրկնակի պակաս է 2013-ի ցուցանիշից: 

Նախորդ հոդվածը‘Ստրելկով-Գիրկինն իր զինվորներին արգելել է հայհոյել’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպը ցուցադրել է ճեպազրույցի եկած Փսակիին՝ մի ճտքակոշիկով’