‘Տեսագրություն. «շտապօգնության» դաժան վերաբերմունքը հիվանդի հանդեպ’

1277

Պիտերի բազմահարկ շենքերից մեկում տեղադրված տեսախցիկների նկարահանումները համացանցում տեղադրել են տուժողի հարազատները: Դենիս Կոլպիկովն անցյալ շաբաթ դուրս է եկել միջանցք՝ ծխելու, ու անհետացել է: Թե ինչ է պատահել նրա հետ՝ հարազատները պարզել են միայն այն բանից հետո, երբ դիտել են տեսագրությունը: Դենիսին շտապօգնությունն է տարել, բայց ինչպե՞ս. բուժաշխատողները, ձեռքերից բռնած՝ քարշ են տալիս նրան կողտոտ շքամուտքով, շպրտում են ուղղակի գետնին, ոտքերով հրում են ու մի քանի անգամ էլ հարվածում:  Հետո, այնուամենայնիվ, մտցնում են մեքենայի սրահը ու նետում հատակին: Դրանից հետո շտապօգնության մեքենան հեռանում է:

Միայն մեկ օր անց են հարազատներն իմացել, որ Դենիսը հիվանդնաոցում է: Տղամարդը կոմայի մեջ է եղել, նրա մոտ ներգանգային հեմատոմա է հայտնաբերվել: Հնարավոր է՝ նրան ինչ-որ մեկը ծեծել է: Դենիսն ուշքի է եկել միայն երեք օր անց: Փոխանցում է gazeta.ru-ն:

Տեսանյութն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Սախալինի մարզի նահանգապետի անդամակցությունը «Միացյալ Ռուսաստանին» կարող է դադարեցվել’
Հաջորդ հոդվածը‘Իրանը ստեղծել է նոր հրթիռ, որն ընդունակ է ջրի տակից խոցել օդային թիրախը’