‘Տեսակի խնդիր. Մամուլ’

904

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը, ով անցած կիրակի համայնքում կայացած ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն էր, երեկ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Սահակյանը ձայների շատ քիչ տարբերությամբ պարտվել էր ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանին: Սահակյանը իր պաշտոնից ազատման դիմումը ներկայացրել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Մնացականյանին:

Երեկ թերթի հետ զրույցում Սահակյանն ասել է, որ ինքը այդ տեսակի հետ չի կարող աշխատել, դա իր համար վիրավորանք է:

Սահակյանի դիմումը դեռ չի ընդունվել:

Նախորդ հոդվածը‘Նախկին ոտիկանապետը չի հրաժարվել Վարդանիկի դեմ ցուցմունք տալուց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Եւ այնուամենայնիվ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ՞ ‘