‘
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը մտադիր է Չեմպիոնների Լիգայի մրցաշարում ևս կիրառել տեսակրկնությունների համակարգը:
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, այս մրցաշրջանում տեսակրկնությունները կսկսեն կիրառվել մրցաշարի 1/4 եզրափակչից սկսած, և դարպասների մոտ մրցավարներ այլևս չեն լինի:
Նշենք, որ այսպիսի որոշում կայացվել էր այն բանից հետո, երբ տեսակրկնությունների համակարգը Մունդիալ-2018-ում դրական արձագանքներ ստացավ:
‘