‘Տերյան փողոցում ծառեր են կոտրվել’

711

Օգոստոսի 4-ին, ժամը 09.53-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել, ընկել է գլխավոր մուտքի մոտ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կոտրվել է երկու ծառ, որոնցից մեկն ընկել է մուտքի մոտ, իսկ մյուսը` կից ծառերին:

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են մուտքից, սահմանազատել վտանգավոր հատվածը: Հետագա աշխատանքները կիրականացնեն կանաչապատման աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘Մահացել է լրագրող Սամվել Ավագյանը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’