‘Տեր Հուսիկ Լազարյանի հոգեհանգիստը՝ այսօր ‘

3331

Սրտամկանի կաթվածից այսօր մահացել է Տեր Հուսիկ քահանա Լազարյանը:

Ծնվել է 1955թ.-ի փետրվարի 23-ին` Երևանում: 1974 – 1979թ.թ.-ին սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1979-1982թթ. սովորել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում, ստացել սարկավագի, իսկ 1984-ին` քահանայի հոգևոր աստիճան: 1981-1987թթ. աշխատել է հոգևոր ճեմարանում` որպես ուսումնական գծով պատասխանատու: Ճեմարանում դասավանդել է մինչև 1988թ.: 1987թ.-ին նշանակվել է Աշտարակի ս.Մարինե եկեղեցու քահանա: 1994թ.-ին ընտրվել է ՈՒղղափառ երկրների պառլամենտական քարտուղարության անդամ: 1988-ից ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան շարժմանը: 1990 – 1995թ.թ.-ին հանդիսացել է ՀՀ Գերագույն Խորհրդի, իսկ 1995թ. – 1999թ.թ.-ին` ՀՀ ԱԺ պատգամավոր: 1997թ. նոյեմբերից մինչև ՀՀ Նախագահ Լեւոն Տեր – Պետրոսյանի հրաժարականը, զբաղեցրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1992 – 1997թ.թ.-ին հանդիսացել է ՀՀՇ Վարչության նախագահը:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Տեր-Հուսիկ Լազարյանի հարազատներին և մտերիմներին: 

Տեր-Հուսիկ Լազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի ս. Հովհաննես եկեղեցում՝ փետրվարի 20-ին, ժամը 17.30-ին, հուղարկավորությունը փետրվարի 21-ին, ժամը 13-ին` նույն վայրից` Քանաքեռի գերեզմանատանը։

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2022-ը տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին’
Հաջորդ հոդվածը‘ Պելեգրինի. ««Բարսելոնան» բոլորից լավ է խաղում»’