‘Տեր Շտեգենը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից» ‘

983

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն այս օրերին հոգեբանական լավագույն վիճակում չէ և դիտարկում է կատալոնական ակումբից հեռանալու տարբերակը: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:

Աղբյուրը գրում է, որ գերմանացի դարպասապահը շատ դժգոհ է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իրեն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում խաղաժամանակ չի հատկացրել և սկսել է դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը: Մարկ-Անդրե տեր Շտեգենը բազմիցս նշել է, որ չի ցանկանում Իսպանիայի առաջնությունում պահեստային դարպասապահ լինել, քանի որ Գերմանիայի հավաքականում հանդես գալու մտադրություն ունի:

Այսպիսով՝ չի բացառվում, որ արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեր Շտեգենը նոր ակումբ ունենա:

Նախորդ հոդվածը‘Ռումենիգե. «Գիտեմ՝ որ թիմն է գլխավորելու Գվարդիոլան»’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’