‘Տիագու Մենդեշ. «Նրանք ունեն հետ քաշված հարձակվող, ի դեմս Մխիթարյանի, ով կարող է լավ գործել նաև պաշտպանվելիս»’

831

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Տիագուն  խոսել է Հայաստանի դեմ առաջիկա խաղի մասին՝ առանձնացնելով Հենրիխ Մխիթարյանին. 

«Շատ տեսանյութեր ենք դիտել, լավ ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականին: Նրանք ունեն հետ քաշված  հարձակվող, ի դեմս Մխիթարյանի, ով կարող  է լավ գործել նաև պաշտպանվելիս: Նա շատ արագ է տեղափոխվում և երկու երեք հպումով կարող է հայտնվել մեր դարպասի դիմաց: Լավ ուսումնասիրել ենք մրցակցին և հաղթանակ ենք ակնկալում»,- նշել է Տիագուն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա — Հայաստան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Եվ մենք կհանդիպենք դարձյալ, այս անգամ՝ ազգային հավաքականների մակարդակով»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Պորտուգալիայում (լուսանկարներ)’