Տիագո Մոտան՝ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ

84

Միլանի «Ինտերի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ, 40-ամյա բրազիլացի Տիագո Մոտան նշանակվեց իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

«Բոլոնիան» ավելի վաղ հեռացրել էր սերբ Սինիշա Միխայլովիչին, որի ղեկավարությամբ թիմը հանդես էր գալիս 2019 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնության 6 խաղում «Բոլոնիան» վաստակել է 6 միավոր։

Տիագո Մոտան ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018 թվականին։ Նրա վերջին ակումբը ՊՍԺ-ն էր։ Դրանից հետո նա ղեկավարել է ՊՍԺ-ի մինչեւ 19 տարեկանների թիմը, իտալական «Ջենոան» եւ «Սպեցիան»։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար․ ՊԲ
Հաջորդ հոդվածըՀակառակորդը, հատելով սահմանը, փորձում է մոտենալ հայկական դիրքերին․ ՊՆ․ Տեսանյութ