‘Տիագո Սիլվա. «Նեյմարը, Մեսսին եւ Սուարեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են»’

1123

«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագու Սիլվան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմի համար դժվար կլինի պայաքարել կատալոնացիների հարձակվողներ Նեյմարի, Լիոնել Մեսսիի եւ Լուիս Սուարեսի դեմ: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին:

«Նեյմարն անկանխատեսելի է: Չենք կարող ասել, թե նա ինչ կարող է անել, եւ ինչ պետք է սպասենք նրանից: Նեյմարը, Մեսսին եւ Սուարեսը աշխարահի 3 լավագույն ֆուտբոլիստներն են: Պետք է նրանց հանդեպ շատ զգույշ լինենք: Երազում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում եւ դրա համար «Բարսելոնայի» նկատմամբ պետք է հաղթանակ տանենք»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում BrazilStats-ը:

Նախորդ հոդվածը‘Չեխիայի խորհրդարանի կոմիտեն Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Թուրքիայի դեսպանի հետկանչը լայնորեն տարածեց Հռոմի պապի ճանաչումը ‘