‘
ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպանը մեկնաբանել է այն ասեկոսեները, թե «Ռեալ Մադրիդից» կրած պարտությունից հետո Փարիզցիների կազմը պառակտվել է։
Մամուլը շատ արագ տարածեց այն տեղեկությունը, թե ՊՍԺ-ի ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է եղել Սերուցքայիններից կրած պարտությունից հետո։ Հաղորդել են, թե թիմի մթնոլորտը բավականին լարվել է, սակայն Տիագոն չի հասկանում, թե ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը։
«Ոչինչ չի կարող փչացնել ՊՍԺ-ի հանդերձարանի մթնոլորտը։ Ես կարդացել եմ, որ իբր մեզ մոտ վեճ է տեղի ունեցել «Ռեալի» հետ խաղից հետո։ Չգիտեմ, թե ով է դա հորինել։ Ոչ ոք չի վիճել, ոչ ոք հարաբերություններ չի ճշտել։
ՊՍԺ-ի բոլոր խաղացողները հարգում են մեկը մյուսին։ Չի կարող այնպիսի իրադարձություն լինել, որը ստիպի մեզ վիճել։ Կտեսնեք, տնային խաղում դաշտում կհայտնվի միաձույլ մի կոլեկտիվ, որը մեզ համար կարևոր հաղթանակ կապահովի, որը մեզ կհասցնի ՉԼ-ի քառորդ եզրափակիչ»,- Սիլվային է մեջբերում SFR Sport-ը։
‘