‘Տիբեթցի հոգևորականը ինքնահրկիզվել է ՉԺՀ կոմկուսի նստաշրջանի ժամանակ’

745

Տիբեթցի 20-ամյա հոգևորականն ի նշան բողոքի՝ ընդդեմ Չինաստանի իշխանությունների, և Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամայի վերադարձի պահանջով, նոյեմբերի 11-ին ինքնահրկիզման ակտ է իրականացրել, հաղորդում է ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող Radio Free Asia պորտալը: Չինական ոստիկանությունը հանգցրել է կրակը և քահանային հասցրել հիվանդանոց: Նա ողջ է մնացել, սակայն շատ լուրջ վնասվածքներ է ստացել:

Տիբեթցի քահանայի ակցիան համընկել է Չինաստանի կումկուսի հերթական դռնփակ նստաշրջանի անցկացման հետ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից 12-ը Պեկինում:

Ընդհանուր առմամբ՝ 2009 թվականից ի վեր ավելի քան 120 տիբեթցի հոգևորականներ ինքնահրկիզման ակտ են կատարել՝ ի նշան բողոքի՝ Տիբեթում չինական իշխանությունների իրականացրած քաղաքականության: Նրանց մեծ մասը մահացել է ստացված այրվածքներից, հաղորդել է France-Presse գործակալությունը: Չինաստանի իշխանությունները դատապարտում են բողոքի նման գործողությունները և դրանք վերագրում են Դալայ-լամայի ազդեցությանը, որը 1959 թվականից տարագրվել ՝ Հնդկաստան, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Իրանը մեղադրում է Արևմուտքին միջուկային բանակցությունների ձախողման համար’
Հաջորդ հոդվածը‘Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը աճել են 26.1 %-ով ‘