‘
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան Ուելսի հավաքականին պարտվելուց հետո իսկական կոտորած է սարքել Բելգիայի հավաքականի հանդերձարանում, կռվել է գլխավոր մարզչի հետ և մի քանի անգամ հարվածել Ռաջա Նաինգոլանին։
«Տիբո Կուրտուան շատ դժգոհ էր հանդիպման ելքից։ Ներխուժեց հանդերձարան ու սկսեց շատ ագրեսիվ արտահայտվել թիմակիցների և մարզիչների հասցեին։ Մի քանի անգամ առարկաներ նետեց մարզչի վրա, իսկ հետո փորձեց կառչել նրա կոկորդից, սակայն ժամանակին նրանց բաժանեցին։ Բայց Նաինգոլանի բախտը չբերեց, քանի որ Տիբոն շատ ակտիվորեն էր թափահարում ձեռքերը և մի քանի անգամ հարվածեց իր թիմակցին։
Կուրտուան շատ էր բարկացած իր թիմակիցների վրա ու առաջինը հեռացավ հանդերձարանից և ուղևորվեց օդանավակայան։ Թե որտեղ է հիմա, ոչ ոք չգիտի»,- ասել է անանուն աղբյուրը։
‘