‘Տիբո Կուրտուան շնորհակալություն է հայտնել «Ատլետիկոյի»-ին և նրա երկրպագուներին’

645

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան շնորհակալություն է հայտնել «Ատլետիկոյի» բոլոր ֆուտբոլիստներին, մարզչական կազմին, երկրպագուներին մադրիդյան այս ակումբում իրեն աջակցելու համար: Այս ամառ դարպասապահը կվերադառնա «Չելսի»:

«շնորհակալություն «Ատլետիկո»-ի ողջ կազմին և բոլոր ֆանատներին այս ակումբում անցկացրած երեք հիասքանչ տարիների համար: Մադրիդցիների բոլոր երկրպագուները կարող են ինձ ցանկաված հարցը տալ: Ես կպատասխանեմ դրանցից 10-ը լավագույններին: Սիրում եմ բոլորին, ովքեր իմ հանդեպ անտարբեր չեն եղել»,– գրել է Կուրտուան ֆեյսբուքյան իր էջում:

Նախորդ հոդվածը‘Կարլ Հայնց Ռումենիգե. «Ես Բունդեսլիգայում չտեսա համերաշխություն»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրենկ Լեմպարդը մյուս շաբաթ պայմանագիր կկնքի «Նյու Յորք Սիթի»-ի հետ’