‘Տիբո Կուրտուա.««Չելսին» Մեսսիի տրանսֆերը կարող է գնել միայն կազմի կեսը վաճառելու դեպքում»’

604

Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կորտուայի կարծիքով փոքր է հավանականությունը, որ Լիոնել Մեսսին կհամալրի «ազնվականներ»-ի կազմը:

Տեղեկություններ էին շրջանառվում, որ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ վիճաբանությունից հետո Լեոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Այդ տեղեկություններն առաջացրել են բելգիացի դարպասապահի զարմանքը:

«Չեմ հասկանում՝ ինչու է այդ հարցի շուրջ նման աղմուկ բարձրացել: Մեսսին նույնիսկ չի խոսել «Բարսելոնա»-ից հեռանալու ցանկության մասին:

«Չելսի»-ն Մեսսիի տրանսֆերը կարող է գնել միայն կազմի կեսը վաճառելու դեպքում: Այնպես որ, չեմ կարծում, որ այդ տեղափոխությունը կկայանա»,- Կուրտուայի խոսքերը մեջբերում է «Canal+»-ը:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. «Անընդունելի է պարտվել այն թիմերին, որոնց ֆուտբոլիստները 5 անգամ քիչ են վաստակում»’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհները անցանելի են, Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է’