‘
Այսօր՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, կշարունակվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստը կայացել է սեպտեմբերի 18-ին, որի ընթացքում դատավորը մերժել էր մի շարք հայտնի քաղաքացիների երաշխավորագրերը՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Հիշեցնենք նաեւ, որ պաշտպանական կողմը այսօրվա դատավարության ընթացքում պետք է ներկայացնի Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ համաներում հայտարարելու հետ կապված: Որոշ իրավաբանների կարծիքով Տիգրան Առաքելյանը հենց այսօր կարող է ազատ արձակվել:
‘