‘Տիգրան Առաքելյանը հրաժարվում է համաներումից. Նա լքեց դահլիճը ‘

2348

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարության ժամանակ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից, եւ լքեց դատարանի դահլիճը: Առաքելյանը իր այդ հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ դատարանը նորից հրաժարվեց լսել պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որով վերջինս նորից առաջարկում էր դատարանին փոխել Առաքելյանի խափանման միջոց կալանքը: Առաքելյանը հայտարարեց, որ թույլ չի տա իր հանդեպ համաներում կիրառել, քանի որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դատարանն հայտարարեց, որ կողմերը պետք է անցնեն ճառերին, սական քիչ անց առանց որեւէ բացատրության լքեց դատարանի դահլիճը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի կողմից օրերս հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով ապօրինաբար կալանավորվել է Տիգրան Առաքելայանը: 

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ինչքան խոտակեր պետք է լինել ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’