‘Տիգրան Առաքելյանը նորից միջնորդեց իրեն ազատ արձակել. Դատավորը ժամանակ խնդրեց’

958

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայ ազգային կոնգերսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը: Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, քիչ առաջ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը նորից միջնորդեց փոխել իր խափանման միջոց կալանքը եւ դատարանի դահլիճից իրեն ազատ արձակել: Դահլիճում եղած մարդիկ միջնորդությունը ընդունեցին ծափերով: Դատավոր Եվա Դարբինյանը ժամանակ խնդրեց, եւ հայտարարվեց ընդմիջում: Մեկ ժամ անց՝ ընդմիջումից հետո, դատավորը կհրապարակի իր որոշումը:  

Նախորդ հոդվածը‘Ջուր չի լինի Այգեստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆոտոշարք դատարանի դահլիճից’