‘Տիգրան Առաքելյանը վաղվա դատական նիստին ծաղիկներ կբերի դատավորի համար’

1106

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի երեք քաղհալածյալների և քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործով լրացուցիչ վերաքննիչ դատաքննության առաջին նիստը:

Նիստի ընթացքում ակնկալվում էր, որ դատարանը կբավարարի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնելու Տիգրան Առաքելյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց:  Դատարանը, սակայն, անփոփոխ թողեց խափանման միջոցը: Տիգրան Առաքելյանն այս առիթով հայտարարեց, որ մինչ դատական նիստը ակնկալում էր, որ դատարանի ներկա կազմը ավելի ադեկվատ կլինի, մանավանդ որ դատը կին է նախագահում՝ դատավոր Եվա Դարբինյանը: «Ես ճիշտն ասած, ուզում էի ծաղիկներով գալ, երբ որ իմացա, որ Դուք եք դատավորը», — ասաց Առաքելյանը:

iLur.am-ին հայտնի է դարձել, որ վաղը՝ օգոստոսի 9-ին նշանակված նիստին Տիգրան Առաքելյանը մտադիր է, այնուամենայնիվ, ծաղիկներով ներկայանալ: Այդ նպատակով նա իր մերձավորներին խնդրել է ծաղիկներ բերել դատարան: 

Նշենք, որ օգոստոսի 9-ին լրանում է Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ հրահրված գործի եւ Տիգրան Առաքելյանի անազատության մեջ գտնվելու 2 տարին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Կան մարդիկ, ովքեր դեռևս փորձում են հին մեթոդներով, անօրինական ձևով փող վաստակել’
Հաջորդ հոդվածը‘Նախադիտում` «Բունդեսլիգա» 2013-2014 Մաս 1-ին’