‘
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Տիգրան Բալայանին նշանակել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
Բալայանը ԱԳՆ խոսնակն է: Այդ պաշտոնում աշխատել է 2008 թվականի մարտից:
Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
‘