Տիգրան Բարսեղյանը՝ Բրատիսլավայի «Սլովանի» խաղացող

117

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի Բրատիսլավայի «Սլովանում»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Սլովակիայի առաջատար ակումբներից մեկի մամուլի ծառայությունը։ Նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել նոր թիմին։ Ղազախստանի «Աստանայի» հետ նրա պայմանագիրն ավարտվել էր անցած ամիս։

«Շատ հուզված եմ իմ պրոֆեսիոնալ կարիերայում նոր էջ բացելու առիթով։ Հիմա ես կպաշտպանեմ Բրատիսլավայի «Սլովանի» գույները։ Հույս ունեմ նոր թիմիս հետ նվաճեց բազմաթիվ տիտղոսներ»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Սլովանի» մամուլի ծառայությունը։

28-ամյա Տիգրան Բարսեղյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Երեւանի «Բանանցում», Կապանի «Գանձասարում», երեւանյան «Միկայում», մակեդոնական «Վարդարում» եւ ղազախական «Կայսարում»։

Նախորդ հոդվածըՉԼ․ Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկավ փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄագնուս Կարլսենը երրորդ անգամ հաղթեց Յան Նեպոմնյաշչուն