‘Տիգրան Դավթյանը կառավարությանը ներկայացրեց տնտեսական աճի ցուցանիշները’

805

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտների կողմից ապահովված տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը:

«Ընդհանուր առմամբ՝ առանձնացրել ենք էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում գտնվող չորս խոշոր ոլորտներ՝ վերամշակող արդյունաբերությունը, մեծածախ և մանրածախ առևտուրը, տեղեկատվական տեխնոլոգիաները և զբոսաշրջության ոլորտը»,- ասաց Դավթյանը:

Հաշվետվության համաձայն՝ մշակող արդյունաբերության ճյուղերում հարկային մուտքերը 2012–ի 10 ամիսների ընթացքում կազմել են 70.1 մլրդ դրամ, 2011 թվականի 10 ամիսների ընթացքում՝ 57.7 մլրդ դրամ: Աճը կազմել է 12.4 մլրդ դրամ (կամ 21,5 %):

Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել են 16.6 մլրդ դրամ, 2011 թվականի 10 ամիսների ընթացքում՝ 15.9 մլրդ դրամ: Աճը կազմել է շուրջ 0.7 մլրդ դրամ (կամ 4,1 %):

Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 59.7 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 50.5 մլրդ դրամ: Աճը կազմել է 9.2 մլրդ դրամ (կամ 18,3 %):

Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 12.5 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 11.6 մլրդ դրամ: Աճը կազմել է շուրջ 0.9 մլրդ. դրամ (կամ 7,8 %):

Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և համակարգչային տեխնոլոգիաների հարակից գործունեության, տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 3.3 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 2.7 մլրդ դրամ: Աճը կազմել է 0.6 մլրդ դրամ (կամ 22,7 %):

Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 1.2 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 1.0 մլրդ դրամ: Աճը կազմել է շուրջ 0.2 մլրդ. դրամ (կամ 17,5 %):

Զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման և զբոսաշրջության ծառայությունների այլ ոլորտներում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 971.8 մլն. դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 669.7 մլն. դրամ: Աճը կազմել է 302.1 մլն. դրամ (կամ 45,1 %):

Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 292.4 մլն. դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 258.7 մլն. դրամ: Աճը կազմել է շուրջ 33.7 մլն. դրամ (կամ 13 %):

Նախորդ հոդվածը‘Երեկվանից կարելի է ձեռք բերել Բենեդիկտոս XVI-ի հեղինակած գիրքը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ ՌԾՈՒ. բեն Լադենը դիակիզման չի ենթարկվել, նրան հուղարկավորել են’