‘Տիգրան Եգորյան. Ամբաստանյալները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են եղել ‘

871

«Հարսնաքարի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց՝ մատնանշելով նախաքննության փուլի մի շարք բացթողումներ: Եգորյանը, մասնավորապես, նշեց, որ հարկավոր է կատարել տեսաձայնագրման համակարգի պրոցեսորի կրկնակի հետազոտություն, գործով ապացույց համարել տուժողների հագուստը: Եգորյանի խոսքով՝ կան հիմնավոր կասկածներ, որ ամբաստանյալները եղել են ոչ թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ, այլ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Փաստաբանը նաև միջնորդություն ներկայացրեց՝ պարզելու ամբաստանյալների իրական աշխատավայրը, քանի որ վկաներից ոմանք ցուցմունք էին տվել ու նշել, որ ամբաստանյալներին չեն ճանաչում որպես «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ: Նշենք, որ ամբաստանյալների պաշտպաններն անընդմեջ ընդհատում էին Եգորյանին՝ պատճառաբանելով, որ փաստաբանը հրապարակում է վկաների ցուցմունքները: Սրան ի պատասխան՝ Եգորյանը նշեց, որ դրանք իրենց միջնորդությունների հիմանովորումներն են: Մեղադրող Արտակ Դավթյանը կարծիք հայտնեց, որ միջնոդությունները վերախմբավորման կարիք ունեն: Դատավոր Դավիթ Հարությունյանը, լսելով կողմերի կարծիքները, այնուամենայնիվ, թույլ տվեց, որ Եգորյանը շարունակի կարդալ միջնորդությունները՝ ամբաստանյալների պաշտպաններին հնարավորություն տալով իրենց կարծիքն արտահայտել Եգորյանի ավարտելուց հետո: 

Քիչ առաջ դատավորը հինգ րոպեով ընդմիջում հայտարարեց:

Նախորդ հոդվածը‘Փարիզի արվարձանում հայտնաբերվել է պայթուցիչների թաքստոց’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն կոռեկտ չի համարում մեկնաբանել ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘