‘Տիգրան Եգորյան. Ընտրախախտումների մշակույթն այնքան խորն է արմատացած իշխանությունների մեջ, որ առանց դրանց հնարավոր չէ’

1559

Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ կոպիտ ընտրախախտումներ և բռնի ուժի կիրառման դեպքեր չեն արձանագրվել, սակայն դա չի վկայում ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով: Ընտրությունները, հիմնականում, եղել են ոչ մրցակցային. ընտրատարածքներում մեծ մասամբ առաջադրված էր 2 կամ 3 թեկնածու: Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գորիսում և հանրապետության այլ քաղաքներում ու մարզերում» թեմայով ասուլիսին ասաց հունիսի 8-ի ՏՒՄ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Տիգրան Եգորյանը իր խոսքում նշեց, որ հունիսի 8-ի ընտրությունները եղել են հիմնականում ոչ մրցակցային. ավագանու ընտրություններին ՀՀԿ-ից մասնակցել է 68 թեկնածու, «Ժառանգությունից»՝ 1, ՕԵԿ-ից՝ 2, ՀՅԴ-ից՝ 4: Իսկ համայնքի ղեկավարի ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրվել էր 34 թեկնածու, ԲՀԿ-ից` 5, ՀՅԴ-ից`3, և 1 թեկնածու «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունից:

Տիգրան Եգորյանի կարծիքով՝ ընտրախախտումների մշակույթն այնքան խորն է արմատացած իշխանությունների մեջ, որ առանց դրանց հնարավոր չէ լինեն որևէ ընտրություններ. 12 տարբեր տեղամասերում արձանագրվել են 20 խախտումներ, որոնց մի քանիսի վերաբերյալ, ինչպես օրինակ Գորիսում, պատշաճ արձանագրություններ չեն կազմվել:

«Գորիսում լուրջ խախտում եղավ՝ 3 ծրար քվեախցիկում: Հանձնաժողովի նախագահը ոչնչացրել էր դրանք, դիտորդը չէր հասցնել տեսնել քվեաթերթիկների ընտրությունը. սա ընտրական խախտում՝ «կարուսել»-ի մասին կարող է վկայել», — նշեց Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում հանրության ուշադրությունն առավելապես Գորիսի քաղաքապետի ընտրությունների վրա էր սևեռված: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր առաջադրել 4 հոգի, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ հայտնեցին և ընտրապայքարում մնացին անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակիցը հանդիսացող Վաչագան Ադունցը, ով էլ ընտրվեց քաղաքապետ:

Նախորդ հոդվածը‘Համալիրի դատավարությունը սկանդալիային ընթացք է ստանում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Լոնդոնի քաղաքապետը անձամբ փորձարկել է ջրցանը’