‘Տիգրան Լ. Պետրոսյանի փայլուն մեկնարկը արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում’

1027

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երկու օր առաջ սկսվեց արագ շախմատի Եվրոպայի (յուրաքանչյուր պարտիայի համար տրվում է 15 րոպե ավելացրած 10 վրկ. յուրաքանչյուր քայլի համար) առաջնությունը, որին 29 երկրի 658 մարզիկ է մասնակցում, այդ թվում են նաև գեղեցիկ սեռի 143 ներկայացուցիչներ: Երեկ կայացան մրցակարգով նախատեսնված ստուգատեսի 11 տուրերից 7-ի պարտիաները:

ՀՀ պատվիրակներից փայլուն մրցելույթով առանձնացավ համաշխահային օլիմպիադայի չեմպիոն, ՀՀ կրկնակի չեմպիոն, ընդամենը 3 օր առաջ Երևանում բավական լուրջ կազմ հավաքած արագ շախմատի Երևանի «Քաղաքապետի գավաթի» խաղարկությունում գլխավոր մրցանակը նվաճած գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:

Նա անցկացրած բոլոր 7 հանդիպումներում էլ պարտություն մատնեց իր բոլոր մրցակիցներին, այդ թվում Չեխիայի թիվ 1 շախմատիստ Դավիթ Նավարային, ադրբեջանցի Գադիր Հուսեյնովին, բելոռուսցի Գերման Կոչետկովին, ռուսաստանցի Էդուարդ Կանտերին, հանահայտ բելառուսցի գրոսմասյտեր Վիկտոր Կուպրեյչիկին, լեհ Բարտոշ Նովիցկուն, բելառուսցի Ալեքսանդր Ստրունեցկուն:

Գերազանց է մեկնարկել ու Պետրոսյանի նման 7 անընդմեջ հաղթանակ է տոնել նաև ու նրա հետ 1-ին 2-րդ տեղերը կիսող և Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու լուրջ հայտ ներկայացրած վրացի ճանաչված գրոսմայստեր Բաադուր Ջոբավան: Չեմպիոնական մրցավազքի առումով վճռորոշ նշանակություն կունենա այսօր՝ 8-րդ տուրում հենց այս երկու շախմատիստների միջև կայանալիք պարտիան:

6,5 միավորով 3-րդ տեղում է ընթանում անգլիացի նշանավոր շախմատիստ Նայջլ Շորթը:

Մինչև 7-րդ տուրը 6 անընդմեջ հաղթանակ էր տոնել նաև Հրանտ Մելքումյանն, ով 100 տոկոսանոց արդյունքով առաջատարների խմբում էր, սակայն 7-րդ տուրում զիջեց Ջոբվային ու հիմա 6 միավորով, նման արդյունք ունեցող մեր ևս մեկ շախմատիստի՝ գրոսմայստեր Գևորգ Հարությունյանի հետ առաջատարներին հետապնդող 24 շախմատիստների թվում է:

Ստուգատեսին մասնակցող մյուս հայազգի շախմատիստներից առայժմ առավել հաջող արդյունքներ են գրանցել՝

30. Սերգեյ Մովսիսայն՝ 5,5 միավոր,
43. Նիկիտա Մատինյան (ՌԴ)՝ 5,5 միավոր,
136. Կարինա Համբարձումովա (ՌԴ)՝ 4,5 միավոր,
140. Մանվել Պողոսյան (Բելառուս)՝ 4,5 միավոր,
141. Տիգրան Նազարեթյան (ՌԴ)՝ 4,5 միավոր,
291. Գարրի Գասպարյանց (ՌԴ)՝ 4միավոր:

Այստեղ մրցանակային հիմնադրամը 20120 հազար եվրո է: Մրցանակային են 1-ին 25–րդ տեղերը, կան նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Իսկ ահա արագ շախմատի Եվրոպայի նորընծա չեմպիոնին ոսկե մեդալի հետ միասին բաժին կհասնի 4 հազար եվրո պարգևավճար:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն թույլ չի տվել Պլատինիին դիմել Մարզական վճռաբեկ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘