‘
«Պետք է հարգել նաև այն, ինչ կերտել են մարդիկ 2 դար առաջ»: Այսօր Աֆրիկյանների տան բակում՝ կարճ համերգից հետո հավաքվածներին ասաց աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը՝ նկատի ունենալով հենց իր կողքում ապամոնտաժվող Աֆրիկյանների շենքը: Հույս ունե՞ք, որ հարցը կլուծվի: Հետաքրքրվեցին լրագրողները: «Հույս ունեմ, բայց վստահ չեմ»,- ասաց Տիգրանը: Ի դեպ, Տիգրանը նվագեց Աֆրիկյանների շենքի հարակից տարածքում, քանի որ կազմակերպիչներին թույլ չէին տվել դաշնամուրը տեղադրել շենքի մոտ: Նվագելուց հետո Տիգրանը ցանկություն ունեցավ ներս մտնել եւ մոտիկից տեսնել շենքը: Ոստիկանները նորից թույլ չտվեցին:
Փաստորեն, միակ լավ բանը, որ այսօր տեղի ունեցավ Աֆրիկյանների տան բակում՝ Տիգրանի կատարումն էր: Վայելենք մի փոքրիկ հատված:
‘