‘Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ-նմուշը դրական արդյունք է ունեցել’

1740

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերից վերստուգված դոպինգ-ստուգման նմուշներից ևս երեքում արգելված դեղամիջոցների հայտնաբերման մասին։

Դրական է եղել նաև 69 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մարտիրոսյանի հանձնած նմուշը։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն

Բացի Մարտիրոսյանից, արգելված խթանիչներ են հայտնաբերվել նաև Ադրբեջանը ներկայացնող Սարդար Հասանովի և Թուրքիայի ներկայացուցիչ Սիբել Օզքանի նմուշներում։

Նշված մարզիկները ժամանակավորապես զրկվում են մրցաշարերի մասնակցության հնարավորությունից մինչև դեպքերի մանրամասն քննությունն ու որոշման կայացումը։

Նախորդ հոդվածը‘Կացնահարված արդարադատության զոհերն անմեղ մարդիկ են’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամ․ «Թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին»’