‘Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ այս անգամ թանաքների հետ կապված խնդիրներ չեն լինի’

1277

Կառավարությունը գումար կհատկացնի առաջիկա համապետական ընտրություններին նախապատրաստվելու համար: «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է գումարր հատկացնել քվեաթերթիկների, քվեարկության ծրարների տպագրման, հատուկ թանաքային նյութի ձեռքբերման, հանձնաժողովների անդամների կնիքների պատվիրման համար:

«Այս ընթացքում բավականին մեծ աշխատանքներ տարել ենք, մոտ տասնհինգ տեսակի թանաքային նյութի նմուշ արդեն ստացել ենք ու ըստ էության, փորձարկումները, որ արել ենք նաև տարբեր ջերմաստիճանային պայմանների ապահովմամբ ցույց տվեցին, որ այս անգամ նման խնդիր մենք հաստատ չենք ունենա: Պրեզենտացիա կլինի, կհրավիրենք բոլորին, ցույց կտանք, կտեսնեն՝ ինչ նյութ է տեղամասային կենտրոններում, հանձանժողովների անդամները կգան, հատուկ ձևանմուշի թուղթ կունենան, նմուշները կդրոշմեն, կփակցնեն տեղամասում ու կարծում եմ այս անգամ նման խնդրից ձերբազատված կլինենք»,- ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիրգրան Մուկուչյանը այսօրվա Կառավարաության նիստին:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոնը կարող է որակազրկվել’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայում նույնասեռականների դեմ խտրականություն իրականացնելու համար կտուգանեն’