‘Տիգրան Մուկուչյան. Այսքան քիչ հիմնավորումներով հայց ՍԴ-ում դեռ չէի տեսել’

1153

«Այս անգամվա պես քիչ ապացույցներով, քիչ հիմնավորումներով դիմում ԿԸՀ դեմ դեռ չէր ներկայացվել», Սահմանադրական դատարանի նիստի ընդմիջման ժամանակ լրագրողներին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Րաֆֆի ՀՈվհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած դիմումների հիման վրա լսվող գործում պատասխանող Տիգրան Մուկուչյանը:

Նա հիշեցրել է, որ մեծ փորձ ունի Սահմանադրական դատարանում պատասխանողի դերում լինելու ու նման քիչ հիմնավորներով բողոք չի հիշում:

«Բողոքը ունի ձևակերպման և ներկայացման պատշաճ ձև: Այն չպետք է հիմնված լինի դիմողի կարծիքի կամ մեկնաբանության վրա»,- ասել է Մուկուչյանը:

Սահմանադրական դատարանն այսօրվանից քննում է ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները:

 

Նախորդ հոդվածը‘Բարի եղեք, թույլ տվեք` իմ «նախանձի» թավայում տապակվեմ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պետանվտանգության նախկին նախարարը վերադարձել է հայրենիք’