‘Տիգրան Մուկուչյան. Աշխատանքային խմբի մասին ակնարկել եմ’

932

«Վերջին շրջանում, չգիտես ինչու, տեսակետներ հնչեցին, որ ստեղծվել է խումբ, տեղյակ չեն եղել, եւ այլն…. Գոնե ես մի քանի անգամ այս ընթացքում հանդիպումներ ունեցել եմ, օրինակ, հոկտեմբերին մենք ունեցել ենք մեծ քննարկում հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացրել էին իրենց տեսակետները, կարծիքները: Դրանք եղել են բաց քննարկումներ, եւ համենայնդեպս գոնե ես, եթե ոչ ամբողջական ծավալով, բայց, այնուամենայնիվ, ակնարկել եմ, ասել եմ, որ կա աշխատանքային խումբ, որն աշխատում է», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում էր եղել, ըստ որի, Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 2012-ի օգոստոսի 23-ին աշխատանքային խումբ է ստեղծվել, որը իբրեւ զբաղվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդակն առաքելությունների տված գնահատականների քննությամբ: Տարակուսանք է առաջացնում այն, որ այդ աշխաըանքային խմբի գոյության եւ գործունեության մասին հրապարակումներ մամուլում չկան կամ ի հայտ են եկել հետին թվով: Ինչպես նաեւ՝ նման աշխատանքային խմբի գոյության մասին տեղյակ չեն նաեւ ԱԺ խմբակությունների ներկայացուցիչները: Հիմա էլ պարզվում է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը առնվազն «ակնարկել է» այդ խմբի գոյության մասին:

 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ» գործարանը «Նաիրիտ» գործարանի 90% բաժնետերն է’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել նոր «Միսս Ամերիկան» (Լուսանկարներ)’