‘
Այս պահի դրությամբ ծրագրված հանդիպումներ օրակարգում չկան, բայց դա չի նշանակում, թե սկիզբ դրված համագործակցությունը շարունակական չի լինելու, որովհետև, անշուշտ, կան պայմանավորվածություններ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Այդ պայմանավորվածությունները ձեզ արդեն հայտնի քաղաքական ուժերի հետ են: Ես այս պահին հնարավորություն չունեմ օրակարգի մասին տեղեկություն տալու, քանի որ ձևավորված բան չկա»,- ասաց Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն արդեն իսկ հանդիպումներ ունեցել է Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, «Ազատ դեմոկրատների», «Ժառանգության», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
‘