‘Տիգրան Ուրիխանյան. Ասեկոսեների մակարդակով չակերտավոր տեղեկություն չէի ցանկանա մեկնաբանել’

672

«Ես կարող եմ հաստատել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել փաստացի կամ պաշատոնապես ծրագրված են եղել, ասեկոսեների մակարդակով չակերտավոր տեղեկություն չէի ցանկանա մեկնաբանել, իմ պատասխանով էլ որակում եմ դրանք», — iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով ՀԺ-ի հրապարակման մեջ տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի՝  նախօրեին՝ երեկոյան, նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

Տիգրան Ուրիխանյանը կատարյալ հիմարություն է համարում այն տեղեկությունը, ըստ որի՝  նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղի բանտում ժամանակին իր պատիժն է կրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այնտեղ նկարահանվել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր և այլն: 

«Ուղղորդված, բոլորիս համար հասկանալի է՝ ինչ կերպով շարունակաբար փորձում են լկտի, անհեթեթ, անտրամաբանական ինչ-որ ինֆորմացիա առաջարկել: Կարծում եմ՝ իրականությունը հանրության աչքի առաջ է»,- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա այսօր’