‘Տիգրան Ուրիխանյան. Եվրախորհրադրանի նախագահի հետ հանդիպման տեսագրությունն առկա է ‘

773

«Բարեբախտաբար, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը համաձայնել է, որ հանդիպումը սկզբից մինչեւ վերջ տեսաձայնագրվի, եւ ովքեր կասկածում են նրա արած որեւէ հայտարարության վրա, ԲՀԿ-ն կարող է ցանկացածին տրամադրել այդ տեսանյութը», — անդրադառնալով որոշ լրատվամիջոցներում հնչող տեսակետներին, թե Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան դժվար թե ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպան ընթացքում Գագիկ Ծառուկյանին անվաներ «Հայաստանի նախագահի հրաշալի թեկնածու», Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

 «Շատ ջերմ եւ մարդկային զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում էլ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նման ջերմ խոսքեր ասաց ԲՀԿ նախագահի հասցեին, եւ դա մեկնաբանել, որ նա իր գնահատականներով փորձել է խառնվել ՀՀ ներքին գործերին, այդ դեպքում ես հարց եմ տալիս` երբ ԵԺԿ նախագահ Վինսենտ Մարտենսը դեռեւս խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ ՀՀԿ համագումարին ուղղված տեսաուղերձում հայտարարում էր, որ ինքը վստահ է, որ ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն, արդյոք դա միջամտություն չէ՞ր ՀՀ ներքին գործերին»,-ասել է ԲՀԿ խոսնակը: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան բերման է ենթարկվել Կիեւում ‘
Հաջորդ հոդվածը‘Red Bull Խզբզարտ մրցույթի ցուցահանդեսը Երեւանում (Լուսանկարներ)’