‘Տիգրան Ուրիխանյան. Հավանաբար՝ առաջիկայում ևս հանդիպումներ կլինեն’

970

Երեկ եռակողմ հանդիպման քննարկման առարկա է եղել հնարավոր համատեղ մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ քննարկվել է հաջորդ հանդիպումների հավանականությունը, ու հավելեց, որ այլ տեղեկատվության չի տիրապետում: Հանդիպումների շարունակականության մասին նա ասաց, որ միանշանակ չի կարող պատասխանել, սակայն հավանաբար՝ առաջիկայում ևս հանդիպումներ կլինեն:

Հիշեցնենք, որ երեկ հանդիպել են «Դաշնակցության», «Ժառանգության» ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘«Լավ կյանք փնտրելիս». Վավերագրական Ֆիլմ ընտրությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորում ենք Արաս Օզբիլիսին (տեսանյութ)’