‘Տիգրան Ուրիխանյան. Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Իլհամ Ալիևի հայտարարություններին’

917

Միջազգային հանրությունը, այդ թվում` համապատասխան մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը, պետք է անաչառ և համարժեք արձագանքեն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարություններին և ագրեսիվ քաղաքականությանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանն այն մասին, թե «Բաքուն կվերադարձնի իր պատմական տարածքները, այդ թվում` Երևանն ու Սյունիքը, և կվերացնի Լեռնային Ղարաբաղի բոլոր ռազմական օբյեկտները»:

Նրա խոսքով, Ադրբեջանի նման վերջնագրային տոնը պայմանավորված է նախագահների`  Սոչիում կայանալիք հանդիպմամբ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստով: «Այդ շանտաժն ուղղված է ոչ միայն հայկական կողմին, այլև` միջազգային հանրությանն` ընդհանուր առմամբ,  և, մասնավորապես, Մինսկի միջնորդներին», — հավաստիացրել է պատգամավորը: Ընդ որում Ուրիխանյանը հույս է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների օգոստոսի 8-9-ը Սոչիում կայանալիք հանդիպումը  դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա:

Նախորդ հոդվածը‘Երթ` ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Վերջին իրադարձությունները ցույց են տալիս` հիմա ինչ-որ ադեկվատ գործողություններ արվում են’