‘Տիգրան Ուրիխանյան. Միջնորդությունը համարում ենք անհիմն ‘

706

«Մեզ հասած միջնորդության գրավոր բովանդակությունը համարում ենք անհիմն: 131 պատգամավորի համար պատրաստել ենք մեր դիտարկումներն ու փաստարկները, որը կներկայացնենք երկուշաբթի օրվանից մեկնարկող հերթական քառօրյայի ընթացքում: Իսկ մեր գործողությունների և դիրքորոշման մասին հայտնի կդառնա նրանից հետո, երբ միջնորդության փաստը տեղի ունենա»,- այսօր հրավիրված ԲՀԿ-ի դռնփակ խորհրդակցությունից հետո iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ի մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային ժողով էր ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափով գումարներ յուրացնելու մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Ոսկե գնդակը» պետք է Մեսին ստանա’