‘Տիգրան Ուրիխանյան. Սահմանադրական փոփոխությունների մասին մեր դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ’

1513

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի ցանկանում խորանալ Սերժ Սարգսյանի խոսնակի՝ այսօր արած հայտարարության մեկնաբանություններ մեջ:

Հիշեցնենք, որ Արման Սաղաթելյանն այսօր հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների՝ հոկտեմբերի 15-ին ներկայացված հայեցակարգի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն կհայտնի գալիք տարվա փետրվար-մարտ ամիսներին: 

«Ինչ եզրակացություն էլ որ տրվի կամ չտրվի, ցանկացած պարագայում, մեկնաբանությունների մեջ խորանալու ցանկություն չունեմ: Որովհետեւ մեր դիրքորոշումը հստակ է ու անփոփոխ՝ մենք դեմ ենք դրան», — iLur.am-ին ասաց Տիգրան Ուրիխանյանը: 

Նախորդ հոդվածը‘Սերժին չի փրկի անգամ կեղծ թայմ-աութը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում սպանվել է բելգիացի մի իսլամիստ’