‘Տիգրան Պասկեւիչյան. Անտիինստիտուցիոնալ’

2843

Էսօր ցերեկը մի լրագրողուհի էր զանգել։ 

Ասում ա՝ ուզում եմ հարցազրույց անեմ։ 
Ասում եմ՝ ինչի՞ մասին։ 
Ասում ա՝ դե, ընդհանուր իրավիճակի։ 
Ասում եմ՝ ի՞նչ իրավիճակ։ 
Ասում ա՝ քաղաքական։ 
Ասում եմ՝ ես քաղաքական թեմաներով հարցազրույց չեմ տալիս։ 
Ասում ա՝ իսկ ճի՞շտ ա, որ հիասթափված եք։ 
Ինչի՞ց՝ հարցնում եմ։ 
ՀԱԿ-ից՝ ասում ա։ 
Որ քաղաքական թեմաներով հարցազրույց չեմ տալիս դրա համա՞ր՝ հարցնում եմ։ 
Չէ, որ էսքան երկար լռում եք՝ ասում ա։ 
Էդ երբվանի՞ց լռությունը դարձավ հիասթափության նշան՝ հարցնում եմ։ 
Չէ, նշան չի, բայց մի տեսակ չեք պաշտպանում՝ ասում ա։ 
Ումի՞ց պաշտպանեմ՝ հարցնում եմ։ 
Լավ, պաշտպանել չէ, բայց գոնե դիրքորոշում հայտնեք՝ ասում ա։ 
Ասում եմ՝ ինչի՞ մասին։ 
Ասում ա՝ դե ընդհանուր իրավիճակի։ 
Ասում եմ՝ ի՞նչ իրավիճակ։ 
Ասում ա՝ քաղաքական։ 
Ասում եմ՝ դուք, սիրելիս, արդեն հայտնում եք դիրքորոշում, ես էլ ի՞նչ հայտնեմ։
Ասում ա՝ ինչի՞ մասին եմ հայտնում։ 
ՀԱԿ-ի՝ ասում եմ։ 
Այսինքն՝ զարմանում ա։ 
Ասում եմ՝ եթե քաղաքականն ու ՀԱԿ-ը նույնացնում եք, արդեն դիրքորոշում եք հայտնում։ 
Բայց ես հարց էի տալիս՝ ասում ա (շփոթված)։ 
Ես էլ պատասխանում եմ՝ ասում եմ։

Տիգրան Պասկեւիչյան

Նախորդ հոդվածը‘Այսօր կկայանա Բաղդադ-Երեւան-Էրբիլ առաջին չվերթը ‘
Հաջորդ հոդվածը‘Ըստ նախկին Օմբուդսմենի՝ ամենահակաժողովրդական դեպքը մարտի 1-ն է’