‘Տիգրան Պասկեւիչյան. Խաղաղության գնալը դարձել է պատերազմ գնալու պես ահավոր’

2408

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը ֆեյսբուքում գրում է. 

«Ոչ ոք չի բացում կեղեւը, տեսնի՝ ի՞նչ կա։ Ոչ ոք չի մտնում ներս՝ հասկանա կորսվող ժամանակի ահավորությունը։ Քաղաքական հավակնոտությունը ջնջում է ամեն ինչ, քաղաքական վախկոտությունը դառնում է դասալքություն։ Դասալքություն՝ բառի ամենաճշգրիտ իմաստով. ոչ ոք չի ուզում գնալ այնտեղ, որտեղ չի եղել, ոչ ոք չի ուզում փորձել անկարելին։ 
Խաղաղության գնալը դարձել է պատերազմ գնալու պես ահավոր։ Պատերազմ գնացողը պատճառների դեմ էր դուրս գալիս, խաղաղության գնացողը հանդիպում է հետեւանքին ու տեսնում թշնամանքի ամբողջ ֆիզիոլոգիան։
Հակամարտության գործող անձինք չեն կարող լուծել խաղաղության խնդիրը։ Նրանք հաղթության կամ պարտության գերիներնն են. հրամանատարի մտքով՝ «օն, անդր, հառաջ»…։ Մինչդեռ տարածությունն ու ժամանակը կան նաեւ աջ ու ձախ կողմերում, տարածությունն ու ժամանակը կան նաեւ թիկունքում, եւ դա զգալու համար պետք չէ աջ կամ ձախ թեքվել, ոչ էլ շրջվել է պետք, հարկավոր է ունենալ ամբողջ ժամանակի եւ ամբողջ տարածության զգացողությունը»։

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ’
Հաջորդ հոդվածը’94-ի եռակողմ համաձայնագիրը պահել ատամներով’